Բուժական պլազմաֆերեզի ծառայություն՝ արդեն Վանաձորում

ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության Վանաձորի բաժանմունքում առաջին անգամ ներդրվել և հաջողությամբ գործում է ժամանակակից բուժական մեթոդ՝ պլազմաֆերեզը։

Այս նախաձեռնությունը մարզերում  առողջապահության զարգացմանն ուղղված կարևոր քայլ է։ Նոր ծառայությունը, որը նախկինում հասանելի էր միայն Երևանում, այժմ իրականություն է նաև Լոռու մարզում՝ ապահովված բարձրակարգ մասնագետներով և առաջատար սարքավորումներով։

Պլազմաֆերեզը արդյունավետ մեթոդ է, որն օգնում է օրգանիզմից հեռացնել վնասակար նյութեր, տոքսիններ և հակամարմիններ՝ նպաստելով օրգանիզմի վերականգնմանը։ Այն կիրառվում է ավելի քան 200 հիվանդությունների բուժման մեջ, այդ թվում՝

  • աուտոիմուն,
  • ալերգիկ,
  • մաշկային,
  • թունավորումների,
  • հեմատոլոգիական,
  • նյարդաբանական և մի շարք այլ դեպքերում։

Այս քայլով  «Յոլյան» ԱՈՒԿ-ի Վանաձորի բաժանմունքը դարձավ կարևոր կենտրոն մարզային բնակչության համար հասանելի նորարարական բուժօգնության ապահովման գործում։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել