Հղիության հետ ասոցացված թրոմբոցիտոպենիա (գեստացիոն թրոմբոցիտոպենիա)

Սա հղիության ընթացքում ամենատարածված թրոմբոցիտոպենիան է։ Բարորակ ընթացք ունի, թրոմբոցիտների քանակը սովորաբար փոքր-ինչ նվազում է և սովորաբար վերականգնվում է ծննդաբերությունից հետո։ Չի առաջացնում լուրջ բարդություններ ո՛չ մոր, ո՛չ էլ պտղի համար։

Տարածվածություն․ հանդիպում է հղիությունների մոտ 5–10 % դեպքերում և կազմում է հղիության թրոմբոցիտոպենիաների շուրջ 75%-ը։

Ախտորոշում․

  • Թրոմբոցիտները սովորաբար 100,000–150,000/μL են։
  • Եթե իջնում են <100,000/μL, պետք է բացառել այլ պատճառներ (ԻԹՊ, HELLP համախտանիշ, պրեէկլամպսիա, դեղորայքային ազդեցություն)։
  • Չկան արյան համակարգի  կամ կլինիկական այլ շեղումներ
  • Վերջնական ախտորոշումը հաճախ դրվում է հետծննդաբերական շրջանում թրոմբոցիտների ցուցանիշի շտկվելուց հետո

Բուժում․

  • Հատուկ բուժում չի պահանջվում, միայն դինամիկ հսկողություն՝ պարբերական արյան քննության (ԱԸՔ) իրականացում 
  • Վիրահատական միջամտությունների (օր․ կեսարյան հատում, անեսթեզիա) համար նպատակահարմար է թրոմբոցիտների >75,000–80,000/μL ցուցանիշ
  • Եթե թրոմբոցիտները իջնում են <70,000/μL կամ կան արյունահոսության նշաններ, պետք է մտածել այլ հիվանդության մասին և խորհրդակցել արյունաբանի հետ։