Գիտական նախագծեր և կլինիկական հետազոտություններ

Քաղցկեղով հիվանդների մոտ T-կարգավորիչ, CD4+, CD8+ բջիջների և CD4/CD8 հարաբերակցության մակարդակի կապը իմունաթերապիայի արձագանքի հետ
Ծրագրի նպատակն է բացահայտել իմունային բջիջների քանակական փոփոխությունների հնարավոր ազդեցությունը բուժման արդյունքների վրա։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրվող «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհի» շրջանակներում։

Ծրագիրը ղեկավարում են՝

Սամվել Բարդախչյանը,
Լուսինե Հարությունյանը, 

Ծրագրում ընգրկված են նաև՝

Աստղիկ Ոսկանյանը,
Լիլիթ Մատինյանը,
Ամալյա Սարգսյանը


Արյան համակարգի բարորակ և չարորակ հիվանդությունների ազգային ռեգիստրների ստեղծում և վարում

Ծրագրի շրջանակներում ստեղծվել են հետևյալ ռեգիստրները․ 

  • Քրոնիկական լիմֆոլեյկոզի ազգային ռեգիստր (գլխավոր հետազոտող՝ Գևորգ Սաղումյան),
  • Սուր լեյկոզների ազգային ռեգիստր (գլխավոր հետազոտող՝ Նարե Մարտիրոսյան),
  • Ֆիլադելֆիա նեգատիվ միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների ազգային ռեգիստր (գլխավոր հետազոտող՝ Աստղիկ Ոսկանյան),
  • Միելոդիսպլաստիկ համախտանիշի ռեգիստր․ իրականացվում է Ֆրանսիայի հետ համատեղ (գլխավոր հետազոտող՝ Աննա Սևոյան), 
  • Ոչ Հոջկինյան Լիմֆոմաների ազգային ռեգիստր  (գլխավոր հետազոտող՝ Լուսինե Սահակյան),
  • Թալասեմիայի հայկական ազգային ռեդիստր (գլխավոր հետազոտող՝ Լուսինե Սահակյան),
  • Հեմոգլոբինոպաթիաների միջազգային հետազոտական ցանց- INHERENT (գլխավոր հետազոտող՝ Մարիա Բադիկյան)։


Կլինիկական հետազոտություններ

  •  Երկարատև հակաբիոտիկային բուժում ստացող հիվանդների աղիների մանրէաբանական կազմի գնահատումը՝ C. difficile վարակի և կաթնաթթվային բակտերիաների քանակի միջև կապի բացահայտման նպատակով (գլխավոր հետազոտող՝ Դիանա Սողոմոնյան)
  • Օրալ ազացիտիդինը՝ որպես պահպանող բուժում միջանկյալ և բարձր ռիսկի հեմատոլոգիական ռեմիսիայի մեջ գտնվող, ոսկրածուծի փոխպատվաստման ոչ ենթակա սուր միելոբլաստային լեյկեմիայով հիվանդների մոտ (գլխավոր հետազոտող՝ Աննա Սևոյան)
  • Օրալ հակամակարդիչների արդյունավետության և ապահովության համեմատությունը ցածր մոլեկուլյար հեպարինի/ասպիրինի հետ՝ որպես թրոմբոտիկ բարդությունների պրոֆիլակտիկա նոր ախտորոշված և ինդուկցիոն թերապիա ստացող, միելոմային հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ (գլխավոր հետազոտող՝ Ներսես Ղահրամանյան)
  • Atenativ դեղամիջոցի արդյունավետության, անվտանգության և դեղակենսաբանության (pharmacokinetics) գնահատումը ծննդաբերություն կամ վիրահատություն ստացող բնածին հակաթրոմբինի դեֆիցիտով հիվանդների մոտ  (գլխավոր հետազոտող՝ Հեղինե Խաչատրյան)
  • ANB-002 դեղամիջոցի արդյունավետության, անվտանգության և դեղաբանական դինամիկայի (pharmacodynamics) գնահատումը՝ վերջինիս միանգամյա ներմուծումից հետո հեմոֆիլիա B ունեցող հիվանդների մոտ (գլխավոր հետազոտող՝ Հեղինե Խաչատրյան)
  •  TiUMBio – Ib փուլի ուսումնասիրություն TU7710 դեղամիջոցի
    անվտանգության, դեղակենսաբանության և դեղաբանական դինամիկայի վերաբերյալ՝ հեմոֆիլիա A կամ B ունեցող հիվանդների մոտ (գլխավոր հետազոտող՝ Հեղինե Խաչատրյան)
  • Հայաստանում Helicobacter pylori-ի դերը ոչ-Հոջկինյան լիմֆոմաների պատճառաբանության, ախտորոշման, բուժման արդյունավետության և հետագա ընթացքի մեջ (գլխավոր հետազոտող՝ Լուսինե Սահակյան)

  • Միելեոֆիբրոզով հիվանդների կլինիկական համաճարակաբանական ժամանակակից ուսումնասիրություն. Եվրոպական Լեյկեմիայի Ցանցի (ELN) դիտողական հետազոտություն, ERNEST 3  (գլխավոր հետազոտող՝ Մարիա Բադիկյան)

Բացի վերոնշյալից՝ կենտրոնի գիտական գործունեության մաս են կազմում նաև գիտաժողովների կազմակերպումը, որոնք իրականացվում են դրամաշնորհների միջոցով։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել