HomeՆորություններ2025 թվականը «Յոլյան» կենտրոնում՝ մեկ տարվա աշխատանք, մեկ ընդհանուր նպատակ
2025 թվականը «Յոլյան» կենտրոնում՝ մեկ տարվա աշխատանք, մեկ ընդհանուր նպատակ
2025 թվականը «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի համար եղավ զարգացման, համագործակցության և պատասխանատվության տարի։
Տարին սկսեցինք Արյան բանկի նոր մասնաշենքի բացմամբ, իսկ տարվա ընթացքում ընդլայնեցինք մեր ծառայությունները, ներդրեցինք նոր լուծումներ և շարունակեցինք ամրապնդել պացիենտների վստահությունը։
Մեր կենտրոնում իրականացվեցին լայնածավալ վերանորոգման աշխատանքներ․ ներդրվեցին ջեռուցման և հովացման նոր համակարգեր, թարմացվեց մահճակալային ֆոնդը և հիվանդանոցային գույքը։
Հոլովակը 2025 թվականի ամփոփումն է՝ վստահությամբ, միասնությամբ և մարդասիրությամբ կառուցված։