Սրտաբան

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում 1992թ․-ից գործում է  սրտաբանական ծառայություն։ Կենտրոնի բժիշկ-սրտաբանը մասնագիտացած է արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդություններով պացիենտների սրտաբանական խնդիրների ախտորոշման և բուժման ոլորտում:

Կենտրոնի սրտաբանական ծառայությունն իրականացնում է՝

Սրտաբան` Արմինե Քաբաբյան

Ախտորոշիչ հետազոտություններ․

  • Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),
  • Էխոսրտագրություն,
  • Սրտի և անոթային համակարգի համալիր գնահատում։

Խորհրդատվություն և բուժում հետևյալ խնդիրների դեպքում՝

  • Սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ),
  • Զարկերակային գերճնշում,
  • Սրտի ռիթմի խանգարումներ,
  • Խրոնիկ սրտային անբավարարություն,
  • Սրտանոթային համակարգի այլ ախտահարումներ։

Յուրաքանչյուր պացիենտի համար մշակվում է անհատականացված բուժման պլան՝ հաշվի առնելով հիմնական հիվանդության առանձնահատկությունները և ընթացիկ բուժման ռեժիմը: Սրտաբանական ծառայությունը սերտորեն համագործակցում է կենտրոնի այլ մասնագետների հետ՝ ապահովելով բուժման համալիր և արդյունավետ մոտեցում։


Հերթագրվել

010283800 Հերթագրվել