Փետրվարի 15-ը  Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է․ ՀՌ/ Մանե Գիժլարյան, Սաթեն Հովհաննիսյան

Հայաստանում տարեկան ախտորոշվում է շուրջ 100-120 մանկական քաղցկեղի առաջնային դեպք` 75–85% բուժելիության ցուցանիշով, ինչը համապատասխանում է զարգացած երկրների տվյալներին։

Օրվա առիթով «Ես առողջ եմ» հաղորդման շրջանակներում հյուրընկալվել էին ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մանկական արյունաբան-ուռուցքաբաններ Մանե Գիժլարյանն ու Սաթեն Հովհաննիսյանը։

Զրույցի ընթացքում մասնագետներն ընգծեցին մանկական քաղցկեղի վաղ ախտորոշման կարևորությունը, ժամանակին բժշկական օգնության դիմելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մեր երկրում հասանելի բուժման նորարարական մեթոդները։

Մեր կարևոր առաքելություններից մեկն է բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ իրազեկվածությունը և յուրաքանչյուր երեխայի տրամադրել ժամանակակից ու արդյունավետ բուժում։Հիշե՛ք՝ քաղցկեղը դատավճիռ չէ։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել