Մորֆոլոգիական լաբորատորիա

Մորֆոլոգիական լաբորատորիան հիմնադրվել է 1968թ․-ին։  Լաբորատորիայի կատարած աշխատանքներն ունեն առաջնային նշանակություն արյունաբանական ծագում ունեցող հիվանդությունների ախտորոշման և գնահատման հարցում, չափազանց կարևոր են ընդհանուր արյան և ոսկրածուծի բջջաբանական հետազոտության արդյունքները:

Մորֆոլոգիական լաբորատորիայում հետազոտվում են լիմֆատիկ հանգույցի դաջվածքները, տարբեր օրգանների պունկտանտները: Բաժնի հետազոտությունների շնորհիվ ախտորոշվում են սուր և քրոնիկ լեյկոզները, թրոմբոցիտար համակարգի հիվանդությունները, տարբեր ծագում ունեցող սակավարյունությունները (բնածին և ձեռքբերովի), ինչպես նաև ուռուցքային ծագում ունեցող այլ հիվանդություններ (մետաստազներ, ոսկրածուծ և այլ կենսաբանական հեղուկներ):

Կենտրոնի Մորֆոլոգիական բաժանմունքը հագեցած է ոլորտում նորագույն Sysmex XN 1000, Sysmex UF 4000, Sysmex US 3500 սարքավորումներով։


Այստեղ իրականացվում է Հայաստանում եզակի մի շարք հետազոտություններ․ 

  • Ոսկրածուծի բջջաբանական հետազոտություն,
  • Սիդերոբլաստների քանակական հետազոտություն,
  • Ռետիկուլոցիտների հետազոտություն,
  • Ռեզիստենտականության որոշում (էրիթրոցիտների),
  • Մեգակարիոցիտոգրամմա,
  • Ավշային հանգույցի պունկտանտի և դաջվածքի հետազոտություն,
  • Ավշային հանգույցի հիստոլոգիական հետազոտություն,
  • Փայծաղի դաջվածքի հետազոտություն,
  • Ոսկրածուծի ցիտոքիմիական հետազոտություն,
  • Էրիթրոցիտների մորֆոլոգիական հետազոտություն,
  • Արյան հաստ կաթիլի հետազոտություն (մալարիայի հայտնաբերում),

Ողնուղեղային հեղուկի, ինչպես նաև մյուս կենսաբանական հեղուկների հետազոտություն։

# Անվանում Նմուշ Արժեք
1 Արյան ընդհանուր քննություն մորֆոլոգիական հետազոտմամբ և հեմ․ապարատով Արյուն 5000 ֏
2 Արյան ընդհանուր հետազոտություն /ապարատով Արյուն 3000 ֏
3 Լեյկոֆորմուլա Արյուն 2000 ֏
4 Արյան համառոտ քննություն (հեմոգլոբինի, էրիթրոցիտների, թրոմբոցտների և լեյկոցիտների որոշում) Արյուն 2000 ֏
5 Էրիթրոցիտների նստեցման արագություն /էՆԱ/ Արյուն 500 ֏
6 Ռետիկուլոցիտների որոշում /ապարատով/ Արյուն 2500 ֏
7 Էրիթրոցիտների օսմոռեզիստենտության որոշում /ըստ Լ. Ի. Իդելսոնի մեթոդի/ Արյուն 6000 ֏
8 Մեզի ընդհանուր քննություն /ապարատային/ Մեզ 2000 ֏
9 Ոսկրածուծի հետազոտություն /միելոգրամմա/ Ոսկրածուծի պունկտատ 20000 ֏
10 Մեգակարիոցիտոգրամմա Ոսկրածուծի պունկտատ 7000 ֏
11 Լիմֆատիկ հանգույցի պունկտատի հետազոտություն Լիմֆատիկ հանգույցի պունկտատ 7000 ֏
12 Լիմֆատիկ հանգույցի դաջվածքի հետազոտություն Լիմֆատիկ հանգույցի դաջվածք 15000 ֏
13 Փայծախի դաջվածքի հետազոտություն Փայծախի դաջվածք 12000 ֏
14 Ոսկրածուծի ցիտոքիմիական հետազոտություն (լիպիդների գլիկոգենի միելոպերօքսիդազայի, հիմնային ֆոսֆատազայի հայտնաբերում) Ոսկրածուծի պունկտատ 10000 ֏
15 Էրիթրոցիտների մորֆոլոգիական հետազոտություն Արյուն 1000 ֏
16 Արյան հաստ կաթիլի հետազոտություն (մալարիայի հայտնաբերում) Արյուն 3000 ֏
17 Ողնուղեղային հեղուկի հետազոտություն Ողնուղեղային հեղուկ 5000 ֏
18 Որովայնային հեղուկի նստվածքի հետազոտություն Որովայնային հեղուկ 5000 ֏
19 Սիստեմային գայլախտի հայտնաբերում (LE բջիջներ) Արյուն 3000 ֏
20 Բենս-Ջոնսի ռեակցիան մեզում Մեզ 3000 ֏
21 Սիդերոցիտների և սիդերոբլաստների հայտնաբերումը ոսկրածուծում Ոսկրածուծի պունկտատ 2500 ֏
22 Թաքնված արյուն կղանքում Կղանք 3000 ֏