Home Մանկական պալիատիվ խնամքի կենտրոն
Մանկական պալիատիվ խնամքի կենտրոն
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կազմում 2021 թվականի սեպտեմբերից գործում է Հայաստանում առաջին Մանկական պալիատիվ խնամքի կլինիկան։
Այն ապահովված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով, ունի 5 մահճակալ։
Մանկական պալիատիվ խնամքի կլինիկայի առաքելությունն է ապահովել չարորակ հիվանդություններ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական աջակցությունը՝ բարելավելով կյանքի որակը բժշկական հնարավորությունների սահմաններում։
Կլինիկան կառուցվել և ամբողջությամբ ֆինանսավորվել է «City of Smile» բարեգործական հիմնադրամի կողմից։
2025 թվականի հունվարի 3-ից ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ներդրվել է պիլոտային մանկական շարժական պալիատիվ ծառայության ծրագիրը, որն իրականացնում է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Մանկական պալիատիվ խնամքի կլինիկան։ Ըստ 2015 թվականի տվյալների՝ Հայաստանում շուրջ 3000 երեխա ունի պալիատիվ խնամքի կարիք։ Այս փաստը վկայում է նման ծառայությունների հրատապ անհրաժեշտության մասին և ընդգծում է Մանկական պալիատիվ խնամքի կլինիկայի դերը՝ որպես համակարգային լուծումների ստեղծման առանցքային հարթակ։
Ծրագիրը ներառում է Երևանը և մայրաքաղաքից մինչև 30 կմ շառավղով տարածքները՝ ընդգրկելով Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերը։ Ծրագրի մեկնարկից ի վեր այն ընդգրկել է 40 երեխա, որոնցից շուրջ 10 տոկոսը ունեն ուռուցքաբանական հիվանդություններ, իսկ մնացածը՝ ոչ ուռուցքաբանական, ներառյալ՝
- մանկական ուղեղային կաթվածի ծանր ձևեր,
- նեյրոդեգեներատիվ հիվանդություններ,
- գենետիկ և քրոմոսոմային հիվանդություններ։
Ծրագրում ընդգրկված երեխաների շուրջ 37 տոկոսը բնակվում են Երևանի հարակից մարզերում, իսկ մնացածը՝ մայրաքաղաքում։
| # | Անվանում | Նմուշ | Արժեք |
|---|---|---|---|
| 1 |