Home Երեխաների և դեռահասների քաղցկեղը վերապրածների կլինիկա
Երեխաների և դեռահասների քաղցկեղը վերապրածների կլինիկա
Երեխաների և դեռահասների քաղցկեղը վերապրածների կլինիկան հիմնադրվել է 2023 թվականի մայիսին։ Կլինիկան իր տեսակի մեջ եզակի է Հայաստանում․ այն երկրի առաջին և միակ մասնագիտացված կենտրոնն է, որը տրամադրում է երկարաժամկետ, համակարգված և բազմապրոֆիլ հսկողություն՝ քաղցկեղից բուժված երեխաների և դեռահասների համար։
Կլինիկայի ստեղծման հիմնական նպատակն է՝
- կանոնակարգել բուժված երեխաների և դեռահասների կարճաժամկետ և երկարաժամկետ հսկողությունը հիմնական բուժման ավարտից հետո, ինչը թույլ կտա նվազեցնել հիվանդության հնարավոր ախտադարձի ուշացած դեպքերի արձանագրումը,
- նպաստել հնարավոր երկրորդային քաղցկեղի վաղ ախտորոշմանը, գնահատել և բուժել դեղորայքային, ճառագայթային և հետվիրահատական վաղ և ուշ բարդությունները՝ բարելավելով նաև կյանքի որակը, հոգեբանական և ֆիզիկական առողջությունը։
Կլինիկայում իրականացվում են համապարփակ ծառայություններ՝
Բժշկական հսկողություն
Իրականացվում են պարբերական բժշկական զննումներ և լաբորատոր/գործիքային հետազոտություններ՝ առողջական հնարավոր բարդությունների վաղ հայտնաբերման նպատակով՝ համաձայն միջազգային ուղեցույցների։
Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են քննարկումներ միջազգային փորձագետների հետ՝ առավել արդյունավետ լուծումներ ապահովելու համար։
Հոգեբանական աջակցություն
Տրամադրվում են անհատական հոգեբանական խորհրդատվություններ՝ հոգեկան առողջության պահպանման, վերականգնման և սոցիալական ադապտացիայի նպատակով։
Մասնագիտացված ուղեգրումներ
Անհրաժեշտության դեպքում իրականացվում են ուղեգրումներ նեղ մասնագետների մոտ՝ ներառյալ սրտաբան, էնդոկրինոլոգ, նյարդաբան և այլ մասնագետներ՝ առողջական խնդիրների խորացված գնահատման և բուժման համար։
Գիտահետազոտական գործունեություն
Կլինիկայի թիմը մասնակցում է գիտական հետազոտությունների և միջազգային ծրագրերի՝ ուղղված քաղցկեղը հաղթահարած երեխաների և դեռահասների առողջության և կյանքի որակի բարելավմանը։
Կրթություն և իրազեկում
Տրամադրվում են տեղեկատվական նյութեր՝ վերապրած երեխաների, դեռահասների և նրանց ընտանիքների համար՝ առողջ ապրելակերպի, հետագա խնամքի, հոգեբանական աջակցության և հնարավոր ռիսկերի մասին։
| # | Անուն | Նմուշ | Արժեք |
|---|---|---|---|
| 1 |