Home Նորություններ Բժշկական կենտրոնները մասնակցում են արյունատվության արշավին․
Բժշկական կենտրոնները մասնակցում են արյունատվության արշավին․
Արյունատվության էստաֆետը մեկ տարվա ընթացքում միավորեց ՀՀ տարբեր մարզերի ավելի քան 20 բուժհաստատություն՝ ձևավորելով արյան անհատույց նվիրատվության մշակույթ և ուժեղացնելով մարզերի մասնակցությունն ու համագործակցությունը։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի և ՀՀ առողջապահության նախարարություն-ի կողմից իրականացվող նախաձեռնությունը շարունակում է ընդլայնվել․ էստաֆետին հունվար ամսվա ընթացքում միացել են՝
Թալինի Բժշկական Կենտրոն/Talin Medical Center-ը,
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը,
«Վանաձորի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ։
Հիշե՛ք, ձեր նվիրած արյունը օգնելու է՝
- քաղցկեղ և արյան հիվանդությունների,
- բարդ վիրահատությունների,
- ծննդաբերությունների,
- ծանր վնասվածքների,
- ավտովթարների և ցանկացած այլ արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին։
Բժշկական հաստատությունների ներգրավվածությունը ևս մեկ անգամ ընդգծում է ոլորտի պատասխանատվությունը՝ ուղղված արյան անընդհատ և անվտանգ մատակարարման ապահովմանը։