«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանն արժանացել է Մխիթար Հերացու մեդալի

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից պարգևատրվել է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գուրգենի Գրիգորյանը։

Առողջապահության ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայկ Գրիգորյանն արժանացել է Մխիթար Հերացու մեդալի։

«Այսօր պետական բարձր գնահատանքի են արժանացել մարդիկ, որոնց աշխատանքն ու նվիրումը Հայաստանի պետականության տարբեր ոլորտներում իրենց ներդրումն են ունեցել մեր երկրի կայացման գործում», — պարգևատրման արարողության ընթացքում իր խոսքում նշել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել