Պլազմաֆերեզը բուժման ժամանակակից մեթոդ է, որի միջոցով արյան պլազման առանձնացվում և հեռացվում է՝ նպաստելով որոշ վնասակար հակամարմինների և այլ ախտաբանական նյութերի նվազեցմանը։
Այն կիրառվում է տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ, այդ թվում՝ աուտոիմուն, ալերգիկ, մաշկային, թունավորումների, արյունաբանական, նյարդաբանական և մի շարք այլ դեպքերում։