Home Նորություններ Կոագուլոլոգիական հետազոտություններ՝ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում
Կոագուլոլոգիական հետազոտություններ՝ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մակարդելիության լաբորատորիայում օգտագործվում է STA Compact Max3 ավտոմատ կոագուլոմետր (Stago, Ֆրանսիա), որը կիրառվում է արյան մակարդելիության համակարգի լաբորատոր հետազոտությունների իրականացման համար։
Սարքի միջոցով իրականացվում են ինչպես կոագուլոգրամայի ամենօրյա հետազոտություններ, այնպես էլ մասնագիտացված թեստեր՝ ներառյալ մակարդելիության գործոնների որոշումը։ Այդ հետազոտությունների մի մասն այսօր Հայաստանում իրականացվում է միայն «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում։
Լաբորատորիայում կատարվող հետազոտություններն օգնում են գնահատել արյան մակարդելիության համակարգի վիճակը, ախտորոշել մակարդելիության խանգարումները և աջակցել բուժման ընթացքի վերահսկմանը՝ տարբեր կլինիկական իրավիճակներում։