Զանգ, որի յուրաքանչյուր հնչյուն իր մեջ կրում է ամիսների պայքարը, անքուն գիշերները, անհանգստությունը, հավատն ու վերջապես՝ հաղթանակը։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում հնչեց հերթական զանգը՝ այս անգամ ազդարարելով գեղեցկուհի Ալլայի բուժման ավարտը։
Եվս մեկ հաղթանակ հիվանդության նկատմամբ, ևս մեկ նոր սկիզբ՝ լի առողջությամբ, ժպիտներով ու իրականացող երազանքներով։