Home Նորություններ Մասնակցություն Պորտուգալիայում միջազգային գիտաժողովին`«COST Action CA21152 (INE-CSC)»-ի շրջանակներում
Մասնակցություն Պորտուգալիայում միջազգային գիտաժողովին`«COST Action CA21152 (INE-CSC)»-ի շրջանակներում
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի աշխատակիցներ՝ Արյան հիվանդությունների ռեգիստրի պատասխանատու Լուսինե Սիմոնի Սահակյանը և Մեծահասակների արյունաբանության բաժանմունքի ղեկավար Անահիտ Սերգեյի Տեր-Գրիգորյանը, մասնակցել են եվրոպական COST Action CA21152 «INE-CSC» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջազգային գիտաժողովին։
Միջոցառումը տեղի է ունեցել 2026 թվականի մայիսի 25-26-ը՝ Կոիմբրայի համալսարանի բժշկական ֆակուլտետում (Պորտուգալիա)։


Լուսինե Սահակյանը ներկայացրել է «Կազմակերպչական անհավասարությունները քաղցկեղի աջակցող խնամքում և դրանց ազդեցությունը կյանքի վերջին շրջանի հետագծերի վրա Հայաստանում» զեկույցը։
Զեկույցում ներկայացվել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում իրականացված հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են մեծահասակ օնկոարյունաբանական ախտորոշումներով հիվանդների համար արժանապատիվ պալիատիվ խնամքի ճանապարհին առկա հիմնական խոչընդոտներին՝ ֆինանսական, կազմակերպչական և մշակութային:
«COST Action»-ին մասնակցությունը մեր կենտրոնին հնարավորություն է ընձեռում ինտեգրվել եվրոպական գիտական համայնքին և կիսվել Հայաստանում առկա իրական իրավիճակի տվյալներով՝ աջակցող խնամքի նկատմամբ ավելի արդար մոտեցումներ մշակելու նպատակով: