Վերանորոգում, բարեկարգում, արդիականացում․ «Յոլյան» կենտրոնը նորացվում է

ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում շարունակվում են լայնածավալ վերանորոգման և բարեկարգման աշխատանքները՝ ուղղված բուժական միջավայրի արդիականացմանը, պացիենտների հարմարավետության բարձրացմանը և աշխատանքային պայմանների բարելավմանը։

Վերանորոգման աշխատանքներն ընդգրկել են կենտրոնի գրեթե ամբողջ տարածքը, մասնավորապես՝ ամբողջությամբ վերանորոգվում է բժշկական մասնաշենքը՝ ներառյալ բժշկական մասնաշենքի սանհանգույցները։

Բարեկարգման աշխատանքներ են իրականացվել նաև կենտրոնի բակային հատվածում։ Կատարվել են կանաչապատման և տարածքի ընդհանուր բարեկարգում։

Զուգահեռաբար իրականացվում են կահույքի թարմացման և փոխարինման աշխատանքներ։

Իրականացվող աշխատանքները կրում են շարունակական բնույթ և միտված են կենտրոնի ենթակառուցվածքների, բուժսպասարկման պայմանների և ընդհանուր միջավայրի պահպանմանը և բարելավմանը։ 

Հերթագրվել

010283800 Հերթագրվել