127 մլն դրամի ներդրում՝ փոքրիկ պացիենտների առողջ ապագայի համար

Հունիսի 1-ի կապակցությամբ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ պարագաներով։

Բարերար Միքայել Վարդանյանի 127 մլն դրամի նվիրատվության շնորհիվ կենտրոնը ձեռք է բերել վերջին սերնդի բժշկական սարքավորումներ, որոնք էական ներդրում են մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունների զարգացման գործում։

Գերժամանակակից սարքավորումների կիրառումը հնարավորություն կտա ավելի վաղ փուլերում հայտնաբերել քաղցկեղի տարբեր տեսակներ՝ նպաստելով բուժման արդյունավետության բարձրացմանը։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել