Թոքի քաղցկեղ․ ռիսկերը, վաղ ախտորոշումը և բուժման հնարավորությունները 

Թոքի քաղցկեղը շարունակում է մնալ աշխարհում ամենատարածված քաղցկեղային հիվանդություններից մեկը։ Հայաստանում ևս այն ամենահաճախ հանդիպողներից է՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան Սամվել Բարդախչյանն այս կարևոր թեմայի շրջանակում հյուրընկալվել էր Հայաստանի Հանրային Ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդմանը՝ ներկայացնելով հիվանդության առանձնահատկություններն ու Հայաստանում առկա իրավիճակը։

Թոքի քաղցկեղի առաջացման գլխավոր ռիսկի գործոնը ծխելն է․ ըստ ներկայացված տվյալների՝ դեպքերի ճնշող մեծամասնությունը կապ ունի ծխախոտի օգտագործման հետ։ Երկար տարիների ընթացքում կուտակվող ազդեցությունն էականորեն մեծացնում է հիվանդության զարգացման հավանականությունը։

Ընդգծվեց, որ վաղ ախտորոշմանն ուղղված հետազոտությունները կարող են էապես նվազեցնել հիվանդության բեռը, հատկապես բարձր ռիսկային խմբերում։

Զրույցի ընթացքում մասնագետն անդրադարձավ նաև՝

  • թոքի քաղցկեղի առանձնահատկություններին,
  • -ախտորոշման գործիքակազմին,
  • -Հայաստանում իրականացվող կլինիկական հետազոտությունների փորձարարական ծրագրերին։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել