«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանական կենտրոնի Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ղեկավար Կարեն Մելիքսեթյանը համահեղինակել է աշխարհահռչակ The New England Journal of Medicine ամսագրում հրապարակված գիտական հոդվածը։
Այս նշանակալի ձեռքբերումը կարևոր քայլ է ոչ միայն մասնագիտական ուղու, այլև միջազգային գիտական համագործակցության շրջանակում։
Հետազոտությունը միավորում է տարբեր երկրների առաջատար մասնագետներին՝ նպաստելով քրոնիկ միելոիդ լեյկեմիայի (#CML) բուժման նոր մոտեցումների զարգացմանը և բուժման դադարեցման անվտանգ իրականացման հնարավորություններին։