Home Նորություններ Դեռահասի մոտ քայլվածքի խանգարում և ռեֆլեքսների անկում ստորին վերջույթներում․ բուժական պլազմաֆերեզի դրական ազդեցությունը
Դեռահասի մոտ քայլվածքի խանգարում և ռեֆլեքսների անկում ստորին վերջույթներում․ բուժական պլազմաֆերեզի դրական ազդեցությունը
15-ամյա տղայի ծնողները նյարդաբանի ցուցմամբ դիմել են «Յոլյան» կենտրոն՝ տղայի ստորին վերջույթների զգայունության զգալի իջեցման, թմրածության և ծակծկոցի զգացողության կապակցությամբ։ Հիվանդության ընթացքը բնորոշվել է հարաճող (պրոգրեսիվող) մկանային թուլությամբ, որը վերջույթներից աստիճանաբար տարածվել է վերև: Ախտանիշները դիտվել են սիմետրիկ՝ միաժամանակ երկու վերջույթներում, ինչը հանգեցրել է քայլվածքի լուրջ խանգարման և ռեֆլեքսների զգալի անկման:
Ախտորոշում
Պացիենտի մոտ ախտորոշվել է քրոնիկ դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիա (ՔԴՊ), որի կապակցությամբ իրականացվել է դեղորայքային բուժում, սակայն ցանկալի արդյունք չի տվել։ Այնուհետև նյարդաբանի կողմից ցուցվել է բուժական պլազմաֆերեզ (նման ախտորոշման դեպքում բուժական պլազմաֆերեզը համարվում է առաջին ընտրության (first-line) պրոցեդուրա)։
Քրոնիկ դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիայի դեպքում նյարդային թելիկները պատող շերտը՝ միելինը վնասվում է, ինչի արդյունքում ուղեղից դեպի մկաններ ազդակների փոխանցումը խախտվում է։
Ապարատային պլազմաֆերեզի միջոցով պացիենտի արյունից հեռացվում է պլազման, որը պարունակում է նյարդային համակարգը վնասող «ագրեսիվ» հակամարմինները։ Մաքրված արյունը վերադարձվում է օրգանիզմ՝ դադարեցնելով միելինի հետագա քայքայումը։
Ընդհանուր առմամբ իրականացվել է 10 ապարատային պլազմաֆերեզի սեանս, որին հաջորդել է դեղորայքային բուժումը։
Պլազմաֆերեզի կուրսի ընթացքում արձանագրվել է զգալի դրական դինամիկա, իսկ ավարտին ախտանիշները գրեթե վերացել են։ Արդյունքում՝
- կասեցվել է հիվանդության պրոգրեսիվող ընթացքը,
- վերականգնվել է ստորին վերջույթների զգայունությունը,
- բարելավվել է շարժողական ակտիվությունը և քայլվածքը:
- Բուժական պլազմաֆերեզը տարբեր հիվանդությունների ժամանակ հանդիսանում է առաջին ընտրության բուժական մեթոդ։