Home Նորություններ Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Ռուզաննա Պապյանը հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը
Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Ռուզաննա Պապյանը հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Ռուզաննա Պապյանը հաջողությամբ պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը՝
«Ոսկրամկանային սարկոմաներով երեխաների և դեռահասների ապրելիության կանխատեսիչ գործոնները Հայաստանում» թեմայով։
Աշխատանքում ներկայացված են հիվանդների կլինիկական ընթացքի և բուժման վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև հստակ գնահատված են ապրելիության ցուցանիշները։ Մասնավորապես, լոկալիզացված հիվանդության դեպքում եռամյա ապրելիությունը մինչև 18 տարեկանների խմբում կազմել է 80%, մինչդեռ 18–25 տարեկանների խմբում՝ 62.5%՝ ընդգծելով տարիքային խմբերի միջև առկա էական տարբերությունը։
Աշխատանքում ներկայացված են նաև Գերմանիայի գործընկերների հետ համագործակցության արդյունքները՝ ցույց տալով, թե ինչպես է այդ համագործակցության ներդրումից հետո զգալիորեն բարելավվել ոսկրամկանային սարկոմաների վարումը ՀՀ-ում։
Այս ձեռքբերմամբ բժիշկ Պապյանը համալրեց մեր թիմի գիտական աստիճան ունեցող բազմաթիվ մասնագետների շարքերը, ինչը կարևոր հիմք է բարձրակարգ բժշկական օգնություն ապահովելու համար։Շնորհավորում ենք բժիշկ Ռուզաննա Պապյանին այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ և մաղթում նոր հաջողություններ գիտական և մասնագիտական գործունեության մեջ։