Home Նորություններ ACT for Children նախաձեռնության շրջանակում Հայաստանին կտրամադրվի թանկարժեք իմունաթերապևտիկ դեղամիջոց
ACT for Children նախաձեռնության շրջանակում Հայաստանին կտրամադրվի թանկարժեք իմունաթերապևտիկ դեղամիջոց
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը և Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ բարեգործական հիմնադրամը համատեղ հյուրընկալել են «ACT for Children» նախաձեռնության շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակությանը։
Հայաստանը 2024 թվականից հանդիսանում է առաջին գործընկեր երկիրը, որը միացել է «ACT for Children» միջազգային նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով զարգացնել մանկական արյունաբանության և ուռուցքաբանության ծառայությունները և ապահովել բարձրորակ խնամք քաղցկեղ ունեցող երեխաների համար։ Ծրագրի շրջանակներում Հայաստանին արդեն տրամադրվել է, և առաջիկայում ևս կտրամադրվի թանկարժեք իմունաթերապևտիկ դեղորայք
«Յոլյան» կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը հանդիպման ընթացքում ընդգծեց համագործակցության կարևորությունը․
«Այն միավորում է մեր ընդհանուր նպատակը՝ բարելավել մանկական քաղցկեղի բուժման ծառայությունները Հայաստանում, և միաժամանակ ընդգծում է միջազգային համագործակցության դերը մարդկային կյանքեր փրկելու գործում։ Այս աջակցությունը նշանակալիորեն կնպաստի Հայաստանում ժամանակակից բուժման ապահովմանը մանկական քաղցկեղի ոլորտում»։







City of Smile բարեգործական հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը ևս կարևորեց այս ձեռքբերումը՝ նշելով, որ ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի անհրաժեշտ դեղորայքը տրամադրել Հայաստանում բուժվող բոլոր երեխաներին և դեռահասներին։

«Նման նախաձեռնությունները հատկապես կարևոր են այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, որտեղ ռեսուրսները հաճախ սահմանափակ են։ Սա կնպաստի բուժման արդյունավետության բարձրացմանը և հիվանդության կրկնությունների նվազեցմանը»։
«Յոլյան» կենտրոնի փոխտնօրեն Սքոթ Հովարդի խոսքով ի սկզբանե ծրագրի նպատակն է ապահովել, որպեսզի Հայաստանում լեյկոզ ունեցող երեխաները ստանան նույն որակի բուժում, ինչ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և այլ զարգացած երկրներում։
Միջազգային գործընկերներն ընդգծեցին, որ «ACT for Children» նախաձեռնության, «Յոլյան» կենտրոնի, City of Smile հիմնադրամի, ինչպես նաև Amgen և Servier դեղագործական ընկերությունների համագործակցության շնորհիվ ստեղծվել է այդ հնարավորությունը։
«Act for Children ծրագրի շրջանակներում իրականացվում է ոչ միայն նորարարական և բարձրորակ դեղորայքով ապահովում, այլև ախտորոշման որակի բարելավում։ Ծրագրի աջակցությամբ, արտասահմանյան գործընկերների ներգրավմամբ, կատարվում է ախտորոշիչ գործիքների հագեցում, մասնագետների վերապատրաստում և նոր ախտորոշիչ ծառայությունների ներդրում։Իրականացվող ծրագրերից առանձնացվեց և կարևորվեց Սնուցման ծրագիրը, որի շրջանականերում հսկողության տակ են լինելու մանկական արյունաբանության և ուռուցքաբանության բաժանմունքներում գտնվող երեխաների ամենօրյա սննդակարգը, դա ևս նպատակ ունի բուժմանը աջակցելուն։