Home Նորություններ Շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․ Հայկ Գրիգորյան
Շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․ Հայկ Գրիգորյան
Հարգելի՛ կանայք և աղջիկներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։
Այս տոնը ևս մեկ առիթ է արժևորելու կանանց դերն ու ներդրումը մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես՝ առողջապահության բնագավառում։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում մենք ամեն օր ականատեսն ենք լինում ձեր մասնագիտական պատասխանատվությանն ու նվիրվածությանը։ Այդօրինակ հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ մեր կենտրոնում ձևավորվում է վստահության և հոգատարության այն միջավայրը, որն անհրաժեշտ է մեր պացիենտների բուժման արդյունավետության համար։
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, մասնագիտական վերելքներ և անձնական ներդաշնակություն։ Թող որ ձեր յուրաքանչյուր օրն ուղեկցվի լավատեսությամբ և այնպիսի ձեռքբերումներով, որոնք կդառնան ձեր հետագա առաջընթացի գրավականը։
Հարգանքով՝
Հայկ Գրիգորյան
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն