Home Նորություններ Ժամանակակից մոտեցումներ միելոդիսպլաստիկ համախտանիշի բուժման մեջ․ գիտական հանդիպում «Յոլյան» կենտրոնում
Ժամանակակից մոտեցումներ միելոդիսպլաստիկ համախտանիշի բուժման մեջ․ գիտական հանդիպում «Յոլյան» կենտրոնում
Օրեր առաջ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը հյուրընկալել էր Գերմանիայի Դրեզդենի Կառլ Գուստավ Կառուս համալսարանական հիվանդանոցի բժիշկ-արյունաբան Եկատերինա Բալայանին, ով մի շարք գիտական աշխատանքների և հոդվածների հեղինակ է, ինչպես նաև միջազգային հետազոտությունների մասնակից։
Բժիշկ Բալայանը հանդես է եկել «Միելոդիսպլաստիկ համախտանիշի ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումներ» թեմայով զեկույցով՝ ներկայացնելով ոլորտի վերջին գիտական ձեռքբերումներն ու բուժման նորարար մեթոդները։
Այցի ընթացքում մասնագետը շրջայց է կատարել կենտրոնի բաժանմունքներում՝ ծանոթանալու կառույցի աշխատանքին, կիրառվող նորագույն բուժական մոտեցումներին և տեխնոլոգիաներին։ Բալայանը նաև կենտրոնի բուժանձնակազմի հետ մասնագիտական քննարկումների է մասնակցել՝ ոլորտային հարցերի շուրջ փորձի փոխանակման նպատակով։
Հանդիպման արդյունքում մոտ ապագայում նախատեսվում է մշակել համատեղ ծրագիր՝ միելոդիսպլաստիկ համախտանիշի հետ կապված գիտական հետազոտությունների ոլորտում, ինչը կբարձրացնի կենտրոնի միջազգային համագործակցության հնարավորությունները և կնպաստի ոլորտի հետազոտական ու կլինիկական զարգացմանը։
