HomeՆորություններՓետրվարի 28-ը Հազվադեպ հանդիպող հիվանդությունների միջազգային օրն է
Փետրվարի 28-ը Հազվադեպ հանդիպող հիվանդությունների միջազգային օրն է
Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է, թե որքան կարևոր է բարձրացնել իրազեկվածությունն այն հիվանդությունների մասին, որոնք հանդիպում են քիչ, բայց պացիենտներին դարձնում են առավել խոցելի․ ախտորոշումը հաճախ ուշանում է, իսկ ճիշտ բուժման ճանապարհը կարող է երկար ու բարդ լինել։
Այս համատեքստում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյունաբան Երվանդ Հակոբյանը հյուրընկալվել է Առավոտը Շանթում — Shant TV հաղորդաշարին։
Հաղորդման ընթացքում քննարկվել են արյունաբանական հազվադեպ հիվանդությունները, մասնավորապես՝ բազմակի միելոման։