Բուժքույրական կրթության նոր հորիզոններ․ Քերի Լ. Քորմաքը զեկույց կներկայացնի «Բուժքույրական սատելիտային սիմպոզիում» խորագրով գիտաժողովում 

Քերի Քորմաքը (Carrie L. Cormack, DNP, CPNP, FPCN, FAAN) պալիատիվ և մանկական պալիատիվ խնամքի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մասնագետ է՝ ավելի քան երկու տասնամյակի կլինիկական և կրթական փորձով։

Նա ԱՄՆ Հարավային Կարոլինայի բժշկական համալսարանի բուժքույրական քոլեջի դոցենտ է, պալիատիվ խնամքի ուղղության առաջատար դասախոս և ELNEC (End-of-Life Nursing Education Consortium) ծրագրի միջազգային դասախոս։

Քորմաքի մասնագիտական գործունեությունը կենտրոնացած է ծանր և կյանքի համար վտանգավոր հիվանդություններով պացիենտների խնամքի, հաղորդակցության հմտությունների զարգացման և բուժքույրական կրթության միջազգային լավագույն փորձի տարածման վրա։

Նրա մասնակցությունը «Բուժքույրական սատելիտային սիմպոզիում»-ին արժեքավոր հնարավորություն է հայաստանյան բուժքույրերի համար՝ ձեռք բերելու ժամանակակից, ապացույցների վրա հիմնված գիտելիքներ պալիատիվ խնամքի ոլորտում։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել