Home Նորություններ «Յոլյան» կենտրոնի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության թիմը՝ SIOP 57-րդ տարեկան համագումարին
«Յոլյան» կենտրոնի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության թիմը՝ SIOP 57-րդ տարեկան համագումարին
2025 թվականի հոկտեմբերի 20–23-ը Ամստերդամում կայացած SIOP (International Society of Paediatric Oncology) 57-րդ տարեկան համագումարը մեկտեղեց մանկական արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտի առաջատար մասնագետներին ամբողջ աշխարհից։


«Յոլյան» կենտրոնի թիմը ներկայացրեց Հայաստանի մասնագիտական ներուժն ու գիտական առաջընթացը՝ ներկայացնելով գիտական զեկույցներ և թեզիսներ։ Համագումարը հարթակ հանդիսացավ փորձի փոխանակման, նոր համագործակցությունների ձևավորման և մանկական ուռուցքաբանության նորագույն մոտեցումների ուսումնասիրության համար։ Մեր կենտրոնի պատվիրակությունը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև համագումարի կազմակերպչական գործընթացներում։«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը շարունակելու է ամրապնդել իր ներկայությունը միջազգային հարթակներում՝ նպաստելով մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կայուն զարգացմանը Հայաստանում։