Home Նորություններ Երևանում կազմակերպված հայ-ֆրանսիական բժշկական գիտաժողովը հաջողությամբ ավարտեց
Երևանում կազմակերպված հայ-ֆրանսիական բժշկական գիտաժողովը հաջողությամբ ավարտեց
Հաջողությամբ ավարտվեց հայ-ֆրանսիական եռօրյա բժշկական գիտաժողովը, որի բացման արարողությանը ելույթ ունեցան ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանը և ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը, ովքեր ընդգծեցին հայ և արտասահմանյան մասնագետների համագործակցության կարևորությունը, գիտելիքի փոխանակման և առողջապահական համակարգի զարգացման նշանակությունը։





Բժշկական այս կարևոր իրադարձությունը կրում էր «Միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների և սուր լեյկոզների մահացության ու հսկողության համակարգերի անհավասարությունները․ պատմական և ժամանակակից մոտեցումներ» խորագիրը։
Գիտաժողովը համախմբեց Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանաիայից և Ռուսաստանից առաջատար մասնագետների` ինչպես Դիտեր Հյոլցերը, Իբրահիմ Յակուբ-Աղան, Գերարդ Հովակիմյանը, Էլզա Լոմայան և այլք, ովքեր ստեղծեցին արդյունավետ հարթակ գիտելիքի և փորձի փոխանակման, նորարարական մոտեցումների ներկայացման և ոլորտային համագործակցության ընդլայնման համար։
Եռօրյա գիտագործնական ծրագրի ընթացքում մասնակիցները քննարկեցին քրոնիկ միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների և սուր լեյկոզների ախտորոշման, բուժման և համաճարակաբանական արդի մոտեցումները։ Ներկայացվեցին նաև զեկույցներ, որոնք անդրադառնում էին գիտական հետազոտությունների, կլինիկական փորձի և նորարարական թերապևտիկ մեթոդների համադրմանը։
Գիտաժողովը ներկայացված էր ՇՄԶ հավաստագրման և իր ավարտով ամրապնդեց հայ և եվրոպացի մասնագետների համագործակցությունը՝ հիմք դնելով նոր գիտական կապերի, համատեղ հետազոտությունների և կրթական նախաձեռնությունների զարգացմանը։
Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, GREATLEAP COST Action-ի և Transplant for Armenia-ի կողմից։