Home Նորություններ Հայ-ֆրանսիական բժշկական գիտաժողովում ելույթ կունենա գերմանացի պրոֆեսոր Դիտեր Հյոլցերը։
Հայ-ֆրանսիական բժշկական գիտաժողովում ելույթ կունենա գերմանացի պրոֆեսոր Դիտեր Հյոլցերը։
Պրոֆեսոր Հյոլցերը արյունաբան-ուռուցքաբան է և Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսոր է՝ մասնագիտացած սուր լեյկոզների ուսումնասիրության մեջ։ Նա բժշկություն է ուսումնասիրել Մյունստերի, Մյունխենի, Վիեննայի և Ֆրայբուրգի համալսարաններում, ինչպես նաև ստացել է բժշկական գիտությունների դոկտորի կոչում կլինիկական ֆիզիոլոգիայի ոլորտում։ Հանդիսանում է սուր լիմֆոբլաստային լեյկեմիաների բուժման պրոտոկոլի հիմնադիրներից։
Պրոֆեսոր Հյոլցերը Եվրոպական Հեմատոլոգիայի Ասոցիացիայի (EHA) հինգ հիմնադիրներից մեկն է և նախագահել է այն։ Արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, հեղինակել կամ համահեղինակել է մի շարք միջազգային դասագրքեր և ավելի քան 800 գիտական հոդվածներ, որոնք հրապարակվել են հեղինակավոր միջազգային ամսագրերում։
Ելույթի թեմա՝ «Թիրախային թերապիան B- և T- սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի դեպքում»
Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, GREATLEAP COST Action-ի և Transplant for Armenia-ի կողմից։