Ներզատաբան

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում գործում է էնդոկրինոլոգիական ծառայություն։

Ներզատաբան (էնդոկրինոլոգ) Էմմա Հարությունյան

Ծառայությունն ուղղված է արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող բուժառուների առկա և բուժման ընթացքում ի հայտ եկող էնդոկրին խնդիրների ախտորոշման, բուժման և հսկողությանը։ Տրվում է մասնագիտացված մոտեցում նաև իմունաթերապիայից և ժամանակակից այլ արդյունավետ բուժումներից առաջացած էնդոկրին բարդությունների ժամանակ։

Բուժվող և ղեկավարվող հիմնական խնդիրներն են՝

  • Շաքարային դիաբետ,
  • Ճարպակալում և նյութափոխանակության խանգարումներ,
  • Վահանաձև գեղձի հիվանդություններ (հիպոթիրեոզ, հիպերթիրեոզ և այլն),
  • Մակերիկամային գեղձի հիվանդություններ,
  • Կենտրոնական՝ հիպոթալամուսի, հիպոֆիզի և ծայրամասային էնդոկրին օրգանների խանգարումներ,
  • Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ (մուլտիդիսցիպլինար խմբի կազմում)։

Էնդոկրինոլոգիական ծառայությունն ապահովում է բուժառուների համապարփակ մոտեցում, բուժման ընթացքում առաջացող բարդությունների կանխարգելում և բուժում, ինչպես նաև հսկողություն և հետագա ընթացքի պլանավորում համապատասխան մասնագետների հետ համագործակցությամբ։


Հերթագրվել

010283800 Հերթագրվել