Home Նորություններ Անուշ Սարգսյանը մասնակցել է St. Jude Global Academy-ի կողմից կազմակերպված Մանկական պալիատիվ խնամքի սեմինարին
Անուշ Սարգսյանը մասնակցել է St. Jude Global Academy-ի կողմից կազմակերպված Մանկական պալիատիվ խնամքի սեմինարին
Սեպտեմբերի 23-27-ը «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի՝ Մանկական պալիատիվ խնամքի կլինիկայի ղեկավար Անուշ Սարգսյանը մասնակցել է St. Jude Global Academy-ի կողմից կազմակերպված Մանկական պալիատիվ խնամքի սեմինարին։


Այս միջոցառումը համախմբել էր մանկական պալիատիվ խնամքի ոլորտի առաջատար մասնագետներին ամբողջ աշխարհից՝ կիսելու իրենց գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև քննարկելու ոլորտի վերջին զարգացումներն ու մարտահրավերները։
Սեմինարը հարթակ էր ստեղծել միջազգային փորձագետների համար՝ ներկայացնելու կլինիկական դեպքեր և մշակելու նոր մոտեցումներ՝ ուղղված մանկական պալիատիվ խնամքի արդյունավետության բարձրացմանը։